▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրա՞կն եմ ընկել, որ Շարմազանովի եղբայրն եմ. վթարի օրն էդ մեքենայի ղեկին չեմ եղել



Armtimes.com-ը գրում է. Օգոստոսի 22-ին հոդված էինք հրապարակել՝ անդրադառնալով օգոստոսի 1-ին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին Մարգահովիտ գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարին: Բախվել էին Toyota Land Cruiser Prado մակնիշի 10 DD 017 համարանիշի եւ ՎԱԶ 21 099 մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով մահացած Արեն Մարանդյանի մորաքույրը կայքի հետ զրույցում հայտարարել էր, որ Տոյոտայի ղեկին եղել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի եղբայրը՝ Վանաձորի Տարոնի բաժնի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովը:

Էրիկ Շարմազանովից մեկնաբանություն ստանակ չէր հաջողվել, քանի որ վերջինս գտնվում էր արտերկրում, այսօր, սակայն նա վերադարձել է Հայաստան, եւ հեռախոսահամարն այլեւս հասանելի է:

Ներկայացնում ենք Armtimes.com-ի զրույցը Էրիկ Շարմազանովի հետ՝ վթարի մանրամասների վերաբերյալ.

Պարոն Շարմազանով, Ի՞նչ կապ ունեք օգոստոսի 1-ի վթարի հետ, որքանո՞վ է իրականությանը համապատասխանում տեղեկությունը,  որ Տոյոտան Ձեր մեքենան է:

Ես որեւէ կապ չունեմ այդ վթարի հետ, էդ մեքենայի ղեկին չեմ եղել, երեւի ինչ-որ մեկը փորձում է հարց լուծել անունս տալով:

Այդ դեպքում ինչո՞ւ են ասում, որ Ձեր մեքենան է:

Ես, ընդհանրապես, մեքենա չունեմ: 2008 թվականից սկսած՝ դա կարող եք ճշտել պաշտոնական եւ ոչ պաշտոնական բոլոր աղբյուրներից, ուղղակի այդ մեքենան պատկանում է կնոջս մորաքրոջ աղջկա ամուսնուն:

Ի՞նքն է մեքենան վարել:

Այո, Արամ Ավակյանը, ավելի ճիշտ՝ Արամիկը:

Այժմ գործով կալանավորվա՞ծ է:

Այո, դեպքից հետո ինքնակամ ներկայացել է բաժին:

Ականատեսներ են եղել, որոնց խոսքով մեքենայի ղեկին Դուքեք եղել, 

 ընդ որում՝ մի մասն էլ պնդում է, որ Ձեզ հետ կին էեղել, եւ նա է ղեկին եղել 

վթարի պահին:

Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ աստծու առաջ մաքուր եմ, պարզ ասում եմ՝ որեւէ ականատես չի կարող ասել, որ ես եմ եղել, որովհետեւ նման բան չի եղել: Քանի որ որոշակի հարաբերություններ ունեմ այդ տղայի հետ, կարող եմ նշել, որ հաստատ այդ մեքենայի մեջ բացի այդ տղան ուրիշ մարդ չի եղել, դա իմ անձնական տեսակետն է, ոչ թե պաշտոնական:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին