▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում 61-ամյա տղամարդն ընկել է իր ննջասենյակի պատուհանից ու մահացել

Գյումրիում 61-ամյա տղամարդ է ընկել իր ննջասենյակի պատուհանից ու մահացել:

Սերգեյ Ամիրխանյանըի մոտ ախտորոշվել է պոլիտրավմա, տրավմատիկ շոկ, երկու կողմերից թոքերի պատռվածք, աջ ազդրի փակ կոտրվածք, մարմնի տարբեր մասերի սալջարդ, վերքեր և քերծվածքներ, նախաբազուկների կտրված վերքեր: Ստացված վնասվածքներն անհամատեղելի են եղել կյանքի հետ. տղամարդը մահացել է հիվանդանոց ընդունվելուց կես ժամ անց:

Որոշ տեղեկություններով՝ տղամարդը ինքնասպանություն է գործել առողջական խնդիրների պատճառով: Դեպքից օրեր առաջ էլ նա փորձել է երակները կտրելու միջոցով վերջ տալ կյանքին, բայց չի հաջողվել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին