▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թշնամու բանակի ղեկավարությունը բերանները ջուր առած նստած են իրենց կաբինետներում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Պաշտպանական Բանակի հրամանատարը պատերազմից չի վախենում...

Քանի որ բանակում ծառայող զինվորը թքած ունի թշնամու էլիտար զորքերի վրա, քանի որ շարքային զինվորը մեկ կրակոցողվ հողին է հավասարեցնում թշնամու 200 հազար դոլար արժողությամբ ռազմական տեխնիկան, քանի որ բանակի մեջքին կանգնած է ոչ միայն ծառայող զինվոր այլ նաև ՀՀ տարածքում և արտասահմանում ապրող ողջ հայությունը:

Թշնամու երկրում բանակ ու զինվոր հասկացությունները շատ ցածր մակարդակի վրա են: Նրանց մոտ չես տեսնի, որ ժողովուրդը համախմբվի ու միահամուռ աջակցի բանակին: Նրանց ժողովուրդը համախմբվում ու միահամուռ փախնում է սահմանամերձ բնակավայրերից առաջին իսկ կրակոցի ժամանակ:

ՊԲ հրամանատարի վերջին երկու հարցարզրույցներից հետո թշնամու բանակի ղեկավարությունը բերանները ջուր առած նստած են իրենց կաբինետներում: Դեռ ապրիլին կորցրած մարդկային ու տեխնիկական կորուստների համար պատասխան չեն տվել, հիմա արդեն նոր խնդիրներ է կուտակվել գլխներ:

Աշոտ Ասատրյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին