▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջին 2 ամսվա ընթացքում ծանոթ 3 երիտասարդ ընտանիք որոշեց անհետադարձ գնալ երկրից....

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Գնալով երկրից դուրս գնալու ու այլ երկրում հաստատվելու մասին են մտածում ու խոսում այնպիսի մարդիկ, ովքեր մի ողջ կյանք նվիրյալի պես ապրել ու աշխատել Հայաստանում: Նրանք մի օր չեն տրտնջացել կամ նվնվացել: Նրանք երկրից դուրս գալուց էլ լալահառաչ, սրտաճմլիկ հայտարարություններ կամ երևէ մեկից նեղանալ-չնեղանսլու մասին չեն խոսել:

Նրանք ունեն իրենց պատճառները, բայց դե չեն սիրում այդ մասին աղմկել, շոուներ սարքել: Ու այսօր նրանք հյուրընկալ երկրում արդեն փոքր ու կայուն հաջողությունների են հասել, սեփական բիզնես են դրել, աշխատատեղեր ստեղծել, հարկեր են վճարում... ուրիշի երկիրն են հզորացնում...

Կասեք դա ամեն մեկի գործն է... իհարկե. Սակայն մեր երկրում քաղաքացու կորուստն արդեն վաղուց հատել է ազգային անվտանգության կառավարելի շեմը.... էնպես որ ամեն մեկի` երկրից դուրս գալը դարձել է արդեն մեր բոլորի անվտանգության հարցը, ուստի նաև բոլորիս գործը:

Հ.Գ. Ու էսպես էլ «ուրախ-զվարթ»  ապրում ենք կադրերի լրջագույն դեֆիցիտ ու անհայրենիք չինովնիկների գերաճ ունեցող էս մեր երկրում...

Ալեն Ղևոնդյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին