▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բա՞ որ մեկն էլ հարթակ բարձրանա ու բարբաջի, որ Արցախն Ադրբեջանին է պատկանում...

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Գայուշի զառանցանքները Ազատության հրապարակում

Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը կրկին ապացուցեց, որ մեր ընդդիմադիրները կազմակերպչական առումով բավական թույլ են, եթե չասեմ՝ դիլետանտ...Հենց դրանով է պայմանավորված դեպքը, որը տեղի ունեցավ այնտեղ....

Բժշկուհի-ռեժիսոր Գայանե Գասպարյանը բարձրախոսը ձեռքը վերցնելով էքստազի մեջ էր ընկել ու զառանցել էր՝կրկին հայ ժողովրդին բաժանելով երևանցիների,արցախցիների և այլն...Մանրամասն չեմ անդրադառնա սրա հիմար ելույթին...

Մի հարց առաջացավ...Այդ հանրահավաքի կազմակերպիչները բոլորի՞ն են ձայն տալիս...Ամեն տեսակ  «հռետոր» իրավունք չունի բարձրախոս վերցնել և ելույթ ունենալ հանրության առաջ...Բա՞ որ մեկն էլ հարթակ բարձրանա ու բարբաջի,որ Արցախը Ադրբեջանին է պատկանում...Չեմ զարմանա,եթե այդպիսի բան լինի,քանի որ հանրահավաքի հռետորների մեջ կարող են այդպիսի դեմքեր էլ հայտնվել...

Ինչ վերաբերվում է այսօրվա հռետորին, որը Վահան Մարտիրոսօղլուի շնորհիվ դարձավ ազերիական կայքերի գլխավոր հերոսը, ապա լավ կլինի իր կարծիքն արտահայտի արտաքնոցում...Նրա ամենալավ ունկնդիրը զուգարանակոնքն է...
Երևանի Ազատության հրապարակը շատ մեծ դեր է ունեցել Հայաստանի երրորդ հանրապետության կայացման գործում,և հիմա այսպիսի Գայուշների պատճառով արժեզրկվում է նրա նշանակութկունը...

Հետաքրքիր է, ի՞սկ սույն զազրախոսի հայրը և մայրը երևանցի են,որ ինքն արցախահայերին առաջարկում է վերադառնալ Արցախ և պատերազմից էլ դեռ վայրահաչում է երևանցիների անունից...Անամոթ ստոր, գնա ծագումնաբանությունդ ուսումնասիրի...

Հ.Գ.Ես սպասում էի սույն սուբյեկտների ի հայտ գալուն, քանի որ ընդամենը մեկ ամիս առաջ ազգովի զմայլվում էինք Խորենացի փողոցի  «կայֆի» տակ գտնվող եռյակով,ինչ-որ երգչուհի Անիով, որի սադրիչ գործողությունները մեծ բախման պատճառ դարձան,հայհոյանքներ անող կանանցով,լաչառ և լփռիկ մարդկանց պահվածքով...Դրանք էին հեղափոխության «աստղերը»...

«Սասնա Ծռեր»-ը բացահայտեցին մեր հանրության ոչ միայն դրական կողմերը, այլև «գայուշների» նման կղանքներին, որոնք երկար ժամանակ ջրի տակ էին...Հիմա,կամաց-կամաց ջրի երես են դուրս գալիս...

Գագիկ Համբարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին