▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկսեցի քայլել, մնաց կարողանամ դուրս գալ այստեղից. Պավլիկ Մանուկյանն արդեն տեղաշարժվում է

Newsbook.am-ը գրում է.

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանն արդեն կարողանում է հենակների միջոցով քայլել: կայքի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Հարություն Բաղդասարյանը:

«Մենք արդեն քայլում ենք: Հիմա, օրինակ՝ կարողանում է գոնե մի բաժակ ջուր խմել ինքնուրույն: Բարոյահոգեբանական առումով շատ էին ընկճած, որ չեն կարողանում տեղաշարժվել: Հիմա Պավլիկը կարողանում է տեղաշարժվել: Դե, ոգին էլ տեղն է, հիմա ասում է՝ սկսեցի քայլել, մնաց կարողանամ դուրս գալ այստեղից»,- փոխանցեց փաստաբանը՝ նշելով, որ Պավլիկ Մանուկյանի ձախ ոտքն ունի հրազենային թափանցիկ վերք և այդ վերքն, ըստ էության, լավացել է կամ լավանալու պրոցեսում է:

 «Ոսկորին գնդակը չի կպել, դրա համար էլ այդ ձախ ոտքը կարողանում է դնել գետնին՝ հենակներով: Իսկ աջ ոտքի խնդիրը հետևյալն է, քանի որ մետաղական միացումներ կան, ծունկը ծալել չի կարողանում: Հիմա աջ ոտքը ձախի նման ծալել չի կարող»,- նկարագրեց նա: Իսկ ինչ վերաբերում է Պավլիկ Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի առողջական վիճակին, Հարություն Բաղդասարյանը հայտնեց, որ հնարավոր է՝ մոտ օրերս նա վիրահատության ենթարկվի: «Արամին միացված ապարատը հնարավորություն չի տալիս ծունկը ծալել: Ամենայն հավանականությամբ, այս անգամ քաղաքացիական հիվանդանոցում կվիարահատեն նրան»,- ասաց մեր զրուցակիցը: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին