▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանն ամեն մարտի ժամանակ 4 տեսակի զոհ է ունենում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Ադրբեջանի զոհերը մի քանի անգամ ավել են.

Արցախի ազատագրման պայքարից սկսած մինչև այսօր, բոլոր տեսակի լուրջ բախումների ժամանակ Ադրբեջանի կորուստները մի քանի անգամ շատ են լինում:

Նախ ադրբեջանական գյուղերը, ի տարբերություն հայկականի, շատ խիտ են բնակեցված, իսկ ադրբեջանական բանակի ղեկավարներն իրենց զորքին պատկանող զինվորական տեխնիկայի մեծ մասը պահում և դիրքավորում են գյուղերի բնակիչների քթի տակ՝ մի քանի մետր հեռավորության վրա: Դրանք ոչնչացնելու համար հայկական զինված ուժերը պետք է կրակ բացեն այդ տեխնիկայի վրա, սակայն ոչ բոլոր կրակոցներն են հասնում հենց ճիշտ թիրախին, անգամ թիրախին հասնելու դեպքում էլ շրջակա բնակչությանը մեծ վնասներ է հասցվում: Այս դեպքում տեխնիկաների կորուստին և զինվորականների զոհերին գումարվում է նաև բնակչության զոհերը և ահռելի վնասները:

Ադրբեջանի զինված ուժերը բախումների ժամանակ օգտագործում է երկրում գործունեություն իրականացնող երշիկի գործարանները, ավելի կոնկրետ դրանց սառնարանները: Զոհված զինվորների մեծ մասը պահվում են այդ սառնարաններում՝ օրերով, ամիսներով: Քանի որ Ադրբեջանը բարեկամական հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, սառնարաններում պահվող զոհերի հարազատներին տեղեկացնում են , որ իրենց որդիները գործուղվել են Թուրքիա: Հետագայում դրանց անունները հրապարակվում են, որպես ինքնասպան եղած կամ մեքենայի տակ ընկածների ցուցակում:

Հաջորդն Ադրբեջանի բանակի կազմում կռվող թուրք զինվորները և գումարով կռվողներն են:Սրանք կռվում են Ադրբեջանի բանակի կազմում, բայց զոհվելու դեպքում անունները չեն հրապարակվում, դիակները հետ են ուղարկվում Թուրքիա, քանի որ Ադրբեջանում հարազատ չունեն, նրանց մասին հետաքրքրվող չի լինի: Թուրքիայում սրանց մի մասը հայտարարվում է իբրև տարբեր պայմաններում սպանված՝ հարձակում, գողություն, խուլիգանություն և այլն: Մի մասն էլ նույնիսկ Թուրքիայում են առանց ընտանիք, դրանց էլ տարբեր վայրերում թաղում են անձայն:

Ստացվում է 4 տեսակի զոհ է ունենում Ադրբեջանն ամեն մարտի ժամանակ՝  հայտարարված, սառնարաններում պահվող, բնակչությունից և գումարով կռվող զինվորներից:

Աշոտ Ասատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին