▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր հավերն արտագաղթել են Ռուսաստան խոպան գործի ու այնտեղ ձու են ածում

Երևանյան սուպերմարկետներում շարունակվում են վաճառվել ձվեր, որոնք ներկրված են Ռուսաստանից, բայց ներկայացվում են, որպես հայկական արտադրանք: Հատկանշականն այն է, որ վաճառողներն անգամ տեղյակ չեն, որ քաղաքացիները մամուլի օգնությամբ իմացել են, որ ՀՎՑ ԵՎ ԳԹՖ մակնշումով ձվերտը հայկական չեն:

Զարմանալին այն չէ, որ վաճառողները չգիտեին, թե սպառողները, որտեղից են տեղյակ ձվերի պատությանը: Զարմանալին այն է, որ վաճառողը տեղյակ չէր, որ ՀՎՑ-ն վաղուց չի գործում և եթե կա ՀՎՑ ձու հետևաբար ներկրված է, իսկ եթե հետն էլ տեսել ենք ռուսակա արկղն, ուրեմն այլևս երկար մտածել պետք չէ:

Հ.Գ. Եթե այս ձվերը հայկական են, ուրեմն մեր հավերն էլ են արտագաղթել Ռուսաստանում խոպան գործի և այնտեղ ձու են ածում: 
Հիմա ՌԴ-ում ասֆալտ փռե՞նք, թե՞ ձու ածենք:

Էդգար Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին