▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանձնարարվել է նախապատրաստվել ՀՀ անկախության 25-ամյակի միջոցառումներին

 Մայրաքաղաքի Նորք-Մարաշ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում ավարտվել են շախմատի դպրոցներում ընթացող շինարարական աշխատանքները, և դպրոցները պատրաստ են շահագործման: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետն աշխատակազմի սպորտի բաժնին հանձնարարել է մինչև հոկտեմբեր նախապատրաստել Երևանի ավագանու որոշման նախագծեր` համապատասխանաբար երկու ՀՈԱԿ-ներ ստեղծելու վերաբերյալ:

 Զեկուցվել է, որ վարչական շրջանների բակերում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ «Փյունիկ» բարեգործական հասարակական կազմակերպության տրամադրած բակային խաղերի տեղադրման ուղղությամբ: 93 խաղերից 80-ն արդեն տեղադրված են, մյուսների մասով աշխատանքներն ընթացքի մեջ են:
 Աշխատանքային խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի մշակույթի և տուրիզմի, հանրակրթության վարչություններին և 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ և կազմել ՀՀ անկախության 25-ամյակի միջոցառումների ծրագիր: Աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությանն էլ տրվել է հանձնարարական ստեղծել աշխատանքային խումբ և կազմել այն ընտանիքների ցանկը, ովքեր, ձևավորված ավանդույթի համաձայն, այս տարի կընդգրկվեն «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում սոցիալական բաղադրիչով նախատեսված աջակցության ծրագրում և կստանան անհրաժեշտ կենցաղային տեխնիկա:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին