▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գույքի վնասում, սպանության սպառնալիքներ. որոնվում է 39-ամյա տղամարդը

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները օգոստոսի 28-ին, ժամը 14.10-ին, Վարդենիս քաղաքի կենտրոնական հրապարակում հայտնաբերել և բերման են ենթարկել 39-ամյա Հակոբ Բ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ նա 2015 թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 185 հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի և 137 հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին