▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բամբասանքի հնամաշ տեսություն և քյարթու պրակտիկա

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Այսօր «Իրավունք» թերթից Սոնա Դավթյանը Էդմոն Մարուքյանին ասուլիսի ժամանակ հարց տվեց, հարցի հիմքում դնելով այն միտքը, թե` ասում են, որ ԳԱԼԱ-ն Ռոբերտ Քոչարյանի պրոյեկտն է (մոտավորապես այդ էր ասածը): Էդմոնն ինչ պետք էր պատասխանեց, իհարկե, բայց էդ մասին չէ հիմա խոսքը:

Ահագին երկար, երեւի անհիշելի ժամանակներից հայոց աշխարհում խոսում էին ու խոսելու են այս ու այն կուսակցությունների մասին, թե սա սրա պրոյեկտն է, սա նրա, սա Սերժիկից է փող վերցրել, էս մյուսը Ռոբիկից, չեռեզ պողոս-պետրոս-մարտիրոս, հետո, թե բա նույնիսկ էսինչ կուսակցությունը իր ջոջով խաբար չէ, որ ինքը էն մեկի պրոյեկտն է, ու ուզում են համոզել, թե հայոց քաղաքական կյանքը անմեղսունակ կամասուտրայի է վերածվել: Խոսքը մեր մեջ` շատ հաճելի դրություն է Բաղրամյան-26-ի համար: Բոլորի մասին խոսում են, այնքան են խոսում ու այնքան բազմազան, որ իմաստ չունի անվանական հիշատակել, թե որի մասին ինչ են խոսում: Պատերի տակ, թախտի վրա, կոֆեի մեջ, տեղաշորում: Չէին խոսում ու չեն խոսի հանրապետականի մասին, որովհետեւ ամեն ինչ պարզ է: ՀՅԴ-ի վարքն էլ ամենքին հասկանալի է, Սերժիկի մերձավոր Արթուր Բաղդասարյանի մասին էլ, ներողություն արտահայտությանս համար, կարիք չկար խոսելու: Մյուսների մասին լենուբոլ խոսում են: Ամենագանգուր սցենարներով: Մասնավորաբար, ԳԱԼԱ-ի մասին երկու ամիս ինձ բացատրում էին, թե հիմա եւ գալիք ԱԺ ընտրություններում X-Y-Z կուսակցությունների հետ լինելու է այնինչ կուսակցության մեջ, կամ դաշինքում, բայց մեկ այլ կուսակցության ղեկավարությամբ: Ինչպես տեսանք «10000 տոկոսանոց», «պապայի արեւ» տեղեկությունները գոնե ՏԻՄ ընտրությունների մասով սուտ էին, ու էլի լիքը նման պատմություններ:

Հիմա, ստացվում է այնպես, որ լրագրողների բերանով փորձում են հանրայնացնել այն, ինչ բոլորը խոսում են, անեկդոտ, այսինքն լրագրող-ԶԼՄ մակարդակում մարդկանց պատմում են այն, ինչ բոլորը լսել են վաղուց, մի քանի հարյուր անգամ ու ոչ ոք ապացուցել չի կարողացել: Սա երեւի անճաշակության տոն է, կամ ժամանակից թափով ետ մնացած լինելու նշան:

Սակայն, հանուն արդարության. խոսքը ծանրությամբ է ազդեցիկ, քաղաքական շահաբաժին ամեն խոսքով չէ, որ կարելի է ստանալ: Մասնավորաբար` մեղադրանքները պիտի ապացուցվեն, հակառակ դեպքում, զրպարտվողների քվեներն ու վարկանիշն սկսում են աճել: ՈՒ, եթե այս հասարակ միտքը չհասկացողներ մնացին առաջիկա 30 օրերին, կարելի կլինի հանգիստ խղճով ասել, որ զրպարտիչները իրականում քողարկված քարոզ էին անում նրանց օգտին, ում զրպարտում էին:

Եթե այս կամ այն կուսակցության հասցեին ասվածը հիմնավորելու հնար ունեն, լավ կլինի հիմնավորեն, իսկապես իմանանք` ով ով է, եթե չէ, թող դիմեն ինձ, էնքան բան պատմեմ իրենց մասին իմ լսածներից, որ անուն-ազգանունները մոռանան:

Լևոն Բարսեղյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին