▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ի կողմից հետախուզվող ՌԴ քաղաքացին Հայաստանում չկալանավորվեց. նա ազատության մեջ է

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում որոշոմ է կայացվել ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին չկալանավորել: Վերջինս չի կարողանա Հայաստանից դուրս գալ որոշ ժամանակ, սակայն նրա վրայից մեղադրանքները հանվել են:

Լրագրողների հետ զրույցում Միրոնովի փաստաբան Կարեն Ներսեսյանը նշեց, որ կայացված որոշումը դատարանի կողմից ամենաճիշտ որոշումն էր: Նշենք, որ դատավորը Մնացական Մարտիրոսյանն է:   Միրոնովը 40 օր կմնա Հայաստանում, որից հետո կտեղափոխվի Ռուսաստան:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին Հայաստանի իրավապահ մարմինները Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին, ով կնոջ հետ Երևան էր եկել Մոսկվայից: Նրա ձերբակալման հարցն Ինտերպոլի միջոցով եկել էր ԱՄՆ-ից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին