▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք Արարատի մարզում. ջրանցքից դուրս բերված 2 տարեկան երեխան մահացել է

Օգոստոսի 29-ին, ժամը 11.14-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հնաբերդ գյուղում՝ գետի մեջ երեխա է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ 2014 թ. ծնված Ե. Ս.-ը ընկել է Հնաբերդ գյուղի Շիրազի փողոցի թիվ 1 տան հարևանությամբ գտնվող ջրանցքը: Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը՝ երեխան ջրանցքից դուրս է բերվել տեղի ուժերով:

Դեպի Արտաշատի բժշկական կենտրոն հոսպիտալացման ճանապարհին վերջինս մահացել է:

mes.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին