▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորենացի փողոցում ոստիկանության աշխատակից է հանկարծամահ եղել. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ, այսօր` օգոստոսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում. ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել 1-03 շտապօգնության բուժբրիգադից, որ կանչով մեկնել են Խորենացի եւ Քրիստափոր փողոցների խաչմերուկ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երեւան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի բնակիչ, 58-ամյա Արամ Խաչատրյանն էր:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան եւ նա հանկարծամահ է եղել: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Մահացածը ոստիկանության աշխատակից էր:

Առավել մանրամասն` սզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին