▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է առանց ականջակալների համար նախատեսված անցքի iPhone 7-ի թողարկման օրը

Apple ընկերությունը սեպտեմբերի 7-ին կոնֆերենցիա կանցկացնի, որի ժամանակ, ինչպես սպասվում է, կներկայացվեն iPhone 7-ն ու iPhone 7 Plus-ը։

Ըստ նախնական տեղեկությունների նոր մոդելները արտաքին տեսքով շատ չեն տարբերվելու նախորդներից. գլխավոր տարբերությունն այն է լինելու, որ նոր iPhone-նների վրա չի լինի 3.5 միլիմետրանոց անցքը ականջակալների համար։ Դրա հաշվին բարձրացվելու է հեռախոսների ջրակայունությունը։ Ականջակալները հնարավոր կլինի միացնել կա՛մ Bluwtooth-ի միջոցով, կա՛մ լիցքավորման տեղից։

Հավանական է, որ նոր iPhone-նները կունենան ամենաքիչը 32 գիգաբայթ հիշողություն (հիմա մինիմումը 16-է)։ Նաև հնարավոր է, որ լինի 256 գիգաբայթանոցը։ Սպասվում է նաև երկակի տեսախցիկ ու 3 գեգաբայթ օպերատիվ հիշողություն։

Լրագրող

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին