▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրեական անցյալով հարուստ «ՄԾ»-ն ուզում էր հասնել Սովետաշենի բերդ, սակայն եղբայրը մահամերձ հայտնվեց հիվանդանոցում

 

 

 

 

 

 

 

 

Shamshyan.com-ը գրում է. Սեպտեմբերի 23-ին, արտակարգ ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:10-ի սահմաններում Արմենիա բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր ու անգիտակից վիճակում Բաշինջաղյան փողոցից բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Բաշինջաղյան 1-ին նրբանցք 20 շենքի բնակիչ, 51-ամյա Արայիկ Նահապետյանն է, ով այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Մինչ բժիշկները հիվանդանոցում ձեռնարկում էին անհրաժեշստ բժշկական գործողություններ՝ Ա. Նահապետյանի կյանքը փրկելու ուղղությամբ, Մաշտոցի ոստիկանությունն ու Դ. Մարտիրոսյանի գլխավորած քննչական խումբը պարզել են, որ Ա. Նահապետյանը հիվանդանոց է տեղափոխվել ժողովրդին հայտնի Անաստասավան թաղամասից:

Իրավապահները պարզել են նաև, որ մինչ հիվանդանոց տեղափոխվելը Ա. Նահապետյանը իր եղբոր՝ Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի բնակիչ, 43-ամյա Արամ Նահապետյանի հետ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոցի խաչմերուկում նստում են Այգեձոր տաքսի ծառայությանը պատկանող BYD մակնիշի ավտոմեքենան, որը շահագործվում է որպես տաքսի և պատվիրում ուղղություն դեպի Անաստասավան:

Վարորդին՝ Սարի թաղում ժամանակավոր հիմունքներով բնակվող, 34-ամյա Խաչատուր Գևորգյանին հայտնելով, որ նա պետք է ընդամենը 1000 դրամով իրենց տանի Անաստասավան, որտեղից պետք է վերցնեն «տուլիկ» և այն տանեն Սովետաշենի բանտ՝ Արայի տղային, ով, ըստ պատվիրատուների հայտնածի՝ «կյանքով ու ճշտով ապրող տղա է»: Տաքսու վարորդը սակայն ընդիմանում է նրան, ասելով՝ «Սա սերվիզ է, իսկ ինքը չի կարող 1000 դրամով պատվեր կատարել: Դրա համար կա ցուցիչ և ինչքան բռնի՝ թող էդքանն էլ վճարեն»: Դա դուր չի գալիս եղբայրներին և նրանցից մեկը դանակով հարձակվում է վարորդի վրա, հայհոյանքներ տալիս և թքում երեսին: 

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին