«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգվել է: Արեգ Կյուրեղյանը ոտքի չի կանգնել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, երբ նիստերի դահլիճ է մտել դատավոր Աննա Մաթեւոսյանը: Դատավորը նրա նկատմամբ սանկիցա է կիրառել նախազգուշացման տեսքով:
Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց Արեգի պաշտպան Մուշեղ Շուշանյանը: «Արեգը հայտարարեց, որ չի համարում, որ այդ մարմինը արդարադատություն իրականացնող մարմին է: Նա նաեւ հայտարարեց, որ այն ինչ արել են, արել են բաց ու պարզ եւ արել են երկիր ազատագրելու համար, եթե դատարանը պետք է դատի թող դատի ինքը խնդիր չունի»,-Արեգի խոսքերը մեզ փոխանեցեց Մուշեղ Շուշանյանը: Նա ասաց, որ Արեգի կալանքը երկարաձգելու համար քննիչը որպես հիմք ներկայացրել էր այն, որ նա ազատության մեջ գտնվելով կթաքնվի եւ կխոչընդոտի եւ քննությանը: Դատարանը մերժել է նաեւ պաշտպանական կողմի ներկայացրած գրավի միջնորդությունը:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում