▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում շարքային թուրքերը ազերիներին չեն սիրում

Հերթական անգամ պետք է ցամաքային անցակետով անցնեի Թուրքիայի տարածք: Վրացական և թուրքական այդ անցակետը, որն ավելի հայտնի է Սարփիի անցակետ անվամբ, հանդիսանում է այս երկու երկրների, ինչպես նաև Հայաստանի , Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի և այլ պետությունների հիմանական անցուղին: Ստացվեց այնպես, որ ես թուրքական հսկիչ-անցագրային կետում հերթի մեջ հայտնվեցի ազերիների խմբի հետ : Քանի որ ես ցանկանում էի տարբերվել ազերիներից հայկական կապույտ անձնագիրս վեր պարզեցի: Սա ապակուց այն կողմ նկատեց թուրք հսկիչը, ով այդ պահին ստուգում ու կնիքում էր ազերիների անձնագրերը, նա միացրեց բարձրախոսը և ասաց, որ կապույտ անձնագրով քաղաքացին մոտենա հսկիչ կետին: Այդքան հերթի մեջ մոտեցա, անձնագիրս վերցրեց , ստուգեց կնիքեց ու բարեհամբյուր ժպիտով hoş geldiniz ասաց՝ ձեռքով ցույց տալով ելքի կողմը : Հետո ես արդեն պետք է իմանայի, որ Թուրքիայում շարքային թուրքերը ազերիներին չեն սիրում , ավելի շուտ տանել չեն կարողանում և համարում են, որ դրանք թափառական գնչուներ են, որ դրանք ոչ մի եղբայրական կապ չունեն թուրքերի հետ...

Կարեն Հովհաննիսյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին