▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մթերքներ, որոնք օգտակար են հիպերտոնիկներին

Անյուղ կաթնաշոռ

Ամրացնում է սիրտը, նպաստում անոթների լայնացմանը, կալցիումի, մագնեզիումի և կալիումի աղբյուր է: Օրական հարկավոր է ուտել 100 գրամ կաթնաշոռ:

Բուլղարական կարմիր պղպեղ

Պարունակում է C վիտամինի ռեկորդային քանակություն: Ճնշում ունեցողներն այն պետք է ուտեն ամեն հնարավորության դեպքում: Օրական 2 թարմ պղպեղը լիովին բավարարում է օրգանիզմի C վիտամինի պահանջը:

Սաղմոն

Օմեգա-3 ճարպաթթուների աղբյուր է և օգնում է ճնշումը իջեցնելուն: Ցանկալի է այն օգտագործել շաբաթական 3 անգամ՝ 100-150 գրամ:

Վարսակի շիլա

Հիպերտոնիկներն այն պետք է օգտագործեն ամեն առավոտ: Այն պարունակում է սելեն և շատ բջջանյութ:

Դդմի կորիզներ

Լրացնում են ցինկի պակասը և պաշտպանում ինֆարկտից: Օրական 20 գրամը բավարար է:

Կակաո

Լավացնում է անոթների վիճակը: Բավական է շաբաթական 1-2 բաժակը:

Դառը շոկոլադ

Ամրացնում է սրտամկանը, պարունակում է հակաօքսիդիչներ և իջեցնում ճնշումը:

Նուշ

Պարունակում է մոնոճարպեր և իջեցնում խոլեսթերինի մակարդակը: Այն պարունակում է կալիում, մագնեզիում, E վիտամին:

Վրեժ Հովսեփյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին