▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր Կոմիտաս վարդապետի ծննդյան օրն է

Այսօր ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ` «երկրորդ Մաշտոցի» ծննդյան օրն է: Մի հայորդու, որի գիտակցական ողջ կյանքն անմնացորդ նվիրում էր իր ժողովրդին և նրա ստեղծած հոգեմտավոր հարուստ ժառանգությանը: Իրականում այս հանճարի գաղտնիքը շատ պարզ է` նա սնունդ էր առնում և ուժ ստանում հայոց հողից և ոգևորվում հայ մարդու ստեղծած աննման գանձերով: Սիրելինե´ր, հոգևոր պատերազմն այսօր էլ շարունակվում է տարբեր դրսևորումներով, որի նպատակը մեկն է` կտրել մեզ ազգային արմատներից, մեր հայկյան ինքնությունից և հեռացնել հենց Կոմիտասի նախանշած ուղուց: Իսկ Կոմիտասի ծննդյան պատգամն անփոփոխ է` հա´յ մարդ, սիրի´ր հայոց հողն ու ջուրը, կառչա´ծ մնա լուսավոր նախնիներիդ հավատքին, զորացի´ր Խորենացիով, Ս. Թարգմանչաց սերնդով, Նարեկացիով ու Շնորհալիով` հեռու մնալով անճաշակությունից, ռաբիսությունից ու ժամանակավորից:

Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին