▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում զոհված Սևակն ապրիլյան պատերազմի մասնակիցներից էր. նոր մանրամասներ

Yerkir.am-ը գրում է.

Կայքի տեղեկություններով` երեկ առավոտյան ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Սևակ Խաչատրյանն Արմավիրի մարզի Արևիկ գյուղից էր՝ ապրիլյան պատերազմում զոհված Գոռ Կիրակոսյանի համագյուղացին: Մեր տեղեկություններով` նա բանակ է զորակոչվել 2015-ի հուլիսին:

Կայքի հետ զրույցում Սևակի հարազատները պատմեցին, որ նա երկու եղբայրներից կրտսերն էր: Մեծ եղբայրն էլ է ծառայել Արցախում: Սևակը սովորում էր ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ամբիոնում: Նա ակտիվ մասնակցություն է ունեցել ապրիլյան մարտական գործողություններին:

«Շատ խելացի, կարդացած, հումորով տղա էր, բոլորը նրան հարգում ու սիրում էին: Շատ նպատակներ ուներ, բայց… »,- նշեց մեր զրուցակիցը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին