▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհրաժեշտ է պարբերաբար ներկայացնել տվյալներ` անօթևանների ժամանակավոր կացարանում հաշվառված անձանց վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը զեկուցել է, որ շարունակվում են աշխատանքներն անօթևանների աջակցության, ինչպես նաև մուրացկանությամբ զբաղվող անչափահաս երեխաների և չափահասների ընտանիքների հետ տարվող բացատրական ծրագրերի շրջանակում: 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով մայրաքաղաքում գործող անօթևանների ժամանակավոր կացարանին, անհրաժեշտ է համարել պարբերաբար անդրադառնալ այդ ծրագրի առկա խնդիրներին ու վիճակագրությանը:
«Մայրաքաղաքի տարբեր հատվածներում դեռևս կարելի է հանդիպել անօթևանների, ովքեր գիշերները լուսացնում են փողոցում, կանգառներում: Սոցիալական ապահովության վարչությունն այստեղ ամենօրյա աշխատանք ունի կատարելու՝ համագործակցելով վարչական շրջանների ղեկավարների և Ոստիկանության հետ: Բացի այդ, անհրաժեշտ է պարբերաբար ներկայացնել տվյալներ` անօթևանների ժամանակավոր կացարանում հաշվառված անձանց թվի և ապրելու պայմանների վերաբերյալ:

Անօթևանների ժամանակավոր կացարանում հաշվառված և առողջական խնդիրներ չունեցող անձանց ըստ պահանջի պետք է նաև ներգրավել քաղաքապետարանի ենթակայության համապատասխան ստորաբաժանումների հասարակական բնույթի աշխատանքներում»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Աշխատանքային խորհրդակցության ավարտին, ի թիվս այլ հանձնարարականների, քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի սոցիալական ապահողության վարչությանը և 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է նաև նախապատրաստվել հոկտեմբերի 1-ին նշվող Տարեցների միջազգային օրվան:

Աշխատակազմի հանրակրթության վարչությանն էլ հանձնարարվել է նախապատրաստվել համապատասխանաբար հոկտեմբերի 5-ին և 7-ին նշվող Ուսուցչի և Գրադարանավարի օրվա առթիվ կազմակերպվող միջոցառումներին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին