▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սևանի քաղաքապետն անընդունելի է բոլորի համար

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Առաջիկա ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Սևան քաղաքում կրքերը թեժանում են: Ըստ որում, այս թեժացմանը մեկնարկը տրվեց այն ժամանակ, երբ Սևանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Ռուդիկ Ղուկասյանին բերման ենթարկեցին Մարտունու քննչական բաժին՝ ստորգետնյա խողովակների գողության քրեական գործով:

Հանրապետական քաղաքապետը հայտարարել էր, որ իրեն հետապնդում է ոչ թե իշխանությունն, այլ միայն մարզպետն ու ոստիկանապետը: Սակայն քաղաքում առկա այժմյան պատկերը բոլորովին այլ երանգ է հաղորդում իրադարձություններին: Սևանում բավականին լարված են մարզպետի, ոստիկանապետի եւ Ռուդիկ Ղուկասյանի հարաբերությունները։ Նա կատաղի պայքարի մեջ է մտել նաև Սեւանի ազգային պարկի տնօրենի տեղակալ, Սևանի քաղաքապետի թեկնածու անկուսակցական Սարգիս Մուրադյանի հետ, որը հատկանշական է, որն ընտրություններում հենց իշխանության պաշտպանյալն է։ Այս տևական լարված մթնոլորտում ակնհայտ է, որ նույնիսկ սեփական կուսակցությունն այլևս չի սատարում Ռուդիկ Ղուկասյանին: Իշխանական կուլիսներում նույնիսկ տեղեկություններ են շրջանառվում, որ քաղաքապետի գլխին սեւ ամպեր են կուտակվել եւ հնարավոր է նրա գործունեության վերաբերյալ նոր սկանդալային բացահայտումներ լինեն։

Այսպիսով, Ռուդիկ Ղուկասյանը պետք է պարզ հասկանա, որ ո՛չ իր համաքաղաքացիներ՝ սևանցիները, ո՛չ իշխանությունը և ո՛չ էլ իր թիմը այլևս չեն սատարում իրեն և այս բարդ պայամաններում նրա վերընտրվելը քաղաքապետի պաշտոնում պարզապես վերածվում է քաղաքական երազանքի։


Լիլիթ Էնֆիայան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին