▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնասպանության վարկածը հավատ չի ներշնչում. Մ.Մելքումյանը՝ Վարդևան Գրիգորյանի որդու սպանության մասին

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՅ Մեդիա.am-ը գրում է. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Միքայել Մելքումյանը Գյումրիում իրենց կուսակցության քարոզարշավի ընթացքը նորմալ է գնահատում ՝ չնայած ստիպված են քարոզարշավը շարունակել առանց Վարդևան Գրիգորյանի:

Կայքի հետ զրույցում նա նշել է, որ իրենց քաղաքական թիմը շարունակում է հանդիպումներ ունենալ գյումրեցիների հետ, ներկայացնել իրենց ծրագրերը.

«Մենք ամեն օր Երևանից գնում ենք, հանդիպումներ անցկացնում: Իհարկե, քարոզարշավը մենք ենք կազմակերպում, որովհետև մեր թեկնածուն չի կարող ցավի ու ողբերգության մեջ գալ և մասնակցել»:

Ինչ վերաբերում է Վարդևան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի մահվան փաստին, Մելքումյանը նշել է.

«Շատ ցավալի իրադարձություն էր, ողբերգություն, բայց մենք հետամուտ ենք լինելու մինչև վերջ, որպեսզի օբյեկտիվ քննություն անցկացվի: Ինքնասպանության վարկածը հավատ չի ներշնչում, բայց կսպասենք քննության ավարտին»: 

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին