▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրանտ Բագրատյանն առաջարկում է հարկ գանձել նաև եկեղեցուց

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր ՊԵԿ պետի տեղակալ Վախթանգ Միրումյանը շուրջ 30 րոպե ներկայացրեց առաջինից երկրորդ ընթերցումով օրենսգրքում կատարված փոփոխությունները:

ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ դժգոհ է Վախթանգ Միրումյանի` պատգամավորներին տված պատասխաններից. « Լրջագույն հարց եմ բարձրացնում, կոնկրետ առաջարկություն չի ներկայացվել: Օրինակ՝ հարցնում եմ՝ ինչպե՞ս կարող է անհատ ձեռնարկատերը ԱԱՀ վճարի, դուք ասում եք՝ օրենսդրության համապատասխան: Ու այս շարանը շարունակվում է: Ասում եմ՝ անշարժ գույքի հարկ պետք է ոչ միայն քաղաքացին, այլեւ պետական գերատեսչությունները վճարեն, ասում եք՝ բյուջեն չի հերիքում: Եթե իմ ասածով լիներ, ապա Գալուստ Գրիգորիչը այդ դեպքում կմտածի, որ ավելորդ շենք չպահի: Հայ Առաքելական եկեղեցին ինչո՞ւ չպետք է հարկ չտա: Չմոռանանք պատմությունը, որ նրա տնտեսական հզորացման պատճառով երկու անգամ պետականություն ենք  կորցրել: Իսկ դուք ասում եք՝ օրենքով դա այդպես չէ»:

Վախթանգ Միրումյանը նշեց, որ այդ հաշվարկները պատգամավորի հետ միասին կատարել են. «Այդ ազդեցությունը էական է, համարժեք փոխհատուցումները պետք է իրականացնեն ստվերի հաշվին»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին