▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրանուշ Հակոբյանը Սփյուռքի նախարարության անվան սեփական տարբերակն ունի

«Արևելքի» թղթակիցը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից հետաքրքրվել է, թե նա ինչպես է վերաբերվում Սփյուռքի նախարարության անվանափոխության մասին ԱԺ-ում հնչած առաջարկներին: Նախարարը պատասխանել է. 

«Գիտեք, դա քաղաքականություն է, անունները հենց այնպես չեն տրվում, ընդհանուր առմամբ, եթե պիտի փոխվի, ապա ավելի նպատակահարմար է, որ սփյուռքի հետ կապերի նախարարություն լինի. դրա մեջ ամեն ինչ կա»

Հրանուշ Հակոբյանն այս կարծիքը հայտնել է վերանշանակումից մեկ օր առաջ, երբ մասնակցում էր Կոմիտասի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը: Նա այդ միջոցառման ժամանակ Կոմիտասին անվանել է «հայ երգի Մեսրոպ Մաշտոց», իսկ միջոցառումը վարող Սարգիս Նաջարյանին՝ «երկրորդ Կոմիտաս», նկատի ունենալով դերասանի մարմնավորած կոմիտասյան դերը. «Ես Կոմիտասի կոշիկի քուղը չարժեմ»,-ասել է դերասանը:  


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին