▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանություն Աբովյանում. կնոջը գցել են ջրով լի լոգարանի մեջ, ապա սրբիչով խեղդամահ արել

Armlur.am-ը գրում է.

Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից Համլետ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. սեպտեմբերի 10-ին, Աբովյան քաղաքի բնակչուհի Ռայիսա Մարգարյանին ցանկացել է սպանել:

Նա իր ընկերոջ՝ Վարդան Բաբայանի հետ, կյանքից զրկելու ու գույք հափշտակելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով գնացել են Ռ.Մարգարյանին պատկանող բնակարանի շքամուտք: Վերջինիս կողմից բնակարանի դուռը բացելուց հետո ներս են մտել՝ պահանջելով իրենց տալ գումար և ոսկեղեն:

Այդ ընթացքում Հ. Հակոբյանը բռունցքով հարվածել է Ռ. Մարգարյանի գլխի ծոծրակային շրջանին, այնուհետև Վ. Բաբայանն իր մոտ եղած դանակի բռնակի հետնամասով հարվածներ է հասցրել Ռ. Մարգարյանի գլխին:

Ռ. Մարգարյանը, մի պահ օգտվելով իրեն անտեսելու իրավիճակից, օգնություն է կանչել: Հ. Հակոբյանն անմիջապես փակել է նրա բերանը, քարշ տալով տարել է լոգարան գցել կիսով չափ ջրով լոգարանակոնքի մեջ, այնուհետև Վ. Բաբայանի ձեռքից վերցնելով նշված դանակը սկսել է բռնակով հարվածել Ռ.Մարգարյանի գլխին: Այնուհետև, Հ. Հակոբյանը և Վ. Բաբայանը սրբիչը փաթաթելով Ռ. Մարգարյանի պարանոցին խեղդամահ անելով սպանել են նրան` հափշտակելով 12.000 ՀՀ մետաղա դրամ, 200.000 ՀՀ թղթադրամ կանխիկ գումար և 632.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդեր, ապա հեռացել են: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին