▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոնք են ամենաօգտակար մրգերը մրսածության կանխարգելման համար

Վառ գույնի մրգերն ու մեղրն օրգանիզմը կպաշտպանեն հիվանդության մանրէներից և վիրուսներից ու կօգնեն բարձրացնել տրամադրությունը:

Կարևոր է հիշել, որ մեղրը թեյի կամ այլ տաք ըմպելիքների հետ կարելի է օգտագործել միայն ուտելով: Մեղրը տաք ջրի մեջ կկորցնի իր օգտակար հատկությունները: Շատ համեղ է մեղրի և խնձորի կամ կաթնաշոռի համադրությունը:

«Խորհուրդ եմ տալիս օրական ուտել առնվազն 3-4 միրգ, ցանկալի է՝ տարբեր: Միկրոտարրերի և վիտամինների առատության շնորհիվ դրանք սնում են օրգանիզմը, ուժ են տալիս, բարձրացնում են տրամադրությունը և վնասակար նյութերը հանում են օրգանզիմից:

Մի մոռացեք նաև ամեն օր բանջարեղեն և կանաչի ուտելու անհրաժեշտության մասին, հիմա շատ հարուստ ընտրություն կա, ինչը նաև թանկ չէ»,- նշում է բժիշկը:

Բժիշկները խորհուրդ են տալիս օրական ուտել առնվազն 500 գ բանջարեղեն և միրգ, չմոռանալ կանաչու մասին. ամենաօգտակար մրգերն ու բանջարեղենը սեզոնայիններն են:

Ցիտրուսային մրգերը՝ կիտրոնը, մանդարինը և նարինջը, հարուստ են վիտամին С-ով և ֆլավոնոիդներով, որոնք ուժեղացնում են հակաօքսիդանտ ազդեցությունը: Վիտամին С-ի պահանջը կարելի է լրացնել նաև մասուրի թուրմով, հատապտուղներով, խնձորով ու թթու կաղամբով:

Պետք չէ մոռանալ նաև լոռամրգի և թուրինջի մասին, որոնք օրգանիզմը սնում են վիտամիններով, պաշտպանում շատ հիվանդություններից, կարգավորում սրտի աշխատանքը:

Օգտակար են բոլոր նարնջագույն բանջարեղենն ու մրգերը, այդ թվում՝ արքայանարինջը, դդումը, գազարը, բոլոր վառ գույնի մրգերը, ինչպես նաև բրոկոլին, լոլիկը, սոխը, որոնք ունեն հակաբորբոքային հատկություններ:

Վրեժ Հովսեփյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին