▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

10 ծանրակշիռ պատճառ՝ iPhone 7 չգնելու համար

Արդյոք արժե՞ գնել նոր iPhone 7 սմարթֆոնը, թե՞ ճիշտ կլինի սպասել 2017 թվականին և գնել iPhone-ի հոբելյանական և ամբողջովին վերափոխված տարբերակը։ Այս հարցը իրեն տալիս է iPhone գնող ցանկացած անձ։ Չնայած որ iPhone 7 և 7 Plus սմարթֆոնները իսկապես լավն են, կան մի շարք ապտճառներ, որոնցից ելնելով՝ BlogNews–ը խորհուրդ չի տալիս գնել դրանցից որևէ մեկը։

10 ծանրակռշիռ պատճառ՝ iPhone 7 չգնելու համար։

1. Դիզայնի աննշան փոփոխություն

Մեր օրերում նոր բան մտածելը չափազանց բարդ է, այդ իսկ պատճառով Apple ընկերությունն անցել է եռամյա թարմացումների ծրագրին։ Իսկ այդքան մեծ գումարի դիմաց մենք բոլորս էլ կարող ենք պահանջել նախորդներից տարբերվող մոդել:

2. iPhone –ը ջրադիմացկուն է, այլ ոչ թե ջրակայուն

Շատերը սպասում էին, որ նոր սմարթֆոնը ջրակայուն կլինի, և շատերը դեռ մտածում են, որ դա այդպես է։ Սակայն փաստն այն է, որ նոր iPhone–ը ջրադիմացկուն է, այլ ոչ թե ջրակայուն։ Դա նշանակում է, որ սմարթֆոնը չի փչանա անձրևի տակ մնալուց կամ թեթև թրջվելուց, սակայն ոչ մի դեպքում չի կարելի այն ամբողջովին գցել ջրի մեջ՝ այն էլ երկար ժամանակով։ Այդ դեպքում սմարթֆոնը միանշանակ կդադարի աշխատել։

3. Դիսփլեյի տվյալները նույնն են

Չնայած որ նոր սմարթֆոնի դիսփլեյը ¼ -րդ ով ավելի պայծառ է և հագեցած է ավելի լայն գունային գամմայով, այն շարունակում է մնալ նույն չափի, այն է՝ դիսփլեյի առկա պիքսելների քանակը մնացել է անփոփոխ։ Իհարկե, սա այն չէ, ինչ պետք է ակնկալել այդքան մեծ գումար վճարելու դեպքում։

4. Այն շատ բարդ է գտնել

Սմարթֆոնի լույս տեսնելուց ընդամենը րոպեներ անց հնարավոր չէր այն պատվիրել։ Բանն այն է, որ սմարթֆոնի պահանջարկն այնքան մեծ է, որ դա գնելու համար ստիպված կլինեք սպասել 1-2 ամիս կամ գնել այս պահին բավականին թանկ գնով։

5. iPhone 7-ից հետո Ձեր սմարթֆոնն ավելի վատը չի դարձել

Ճիշտ է, iPhone 7-ը գերազանցում է նախորդ բոլոր սմարթֆոներին իր աշխատանքի արագությամբ և որակով, այն չի առաջարկում որևէ տպավորիչ բան, որի համար արժե թողնել ընթացիկ սմարթֆոնը և գնել iPhone 7: Այդ իսկ պատճառով լավ մտածեք թանկարժեք գնումը կատարելուց առաջ։

6. iOS 10-ի շնորհիվ նախորդ մոդելները բավականին արագացել են

Նոր iOS-ի շնորհիվ Apple ընկերության բոլոր նախորդ սմարթֆոններն սկսել են շատ ավելի արագ աշխատել, վերացել են գրեթե բոլոր ծրագրային թերությունները։ Սա ևս մեկ պատճառ է մեկ տարի սպասելու և հաջորդ iPhone-ը գնելու համար։

7. Տեսախցիկ

Իհարկե, նոր iPhone 7 Plus մոդելի տեսախցիկը չափազանց տպավորիչ է, սակայն այն չարժե պահանջված գումարի նույնիսկ կեսը, քանի որ կան մի շարք ծրագրեր, որոնց օգնությամբ դուք կարող եք սովորական նկարները վերածել «Բոկե» էֆեկտով տեսախցկի նկարած լուսանկարի։

8. Անցումային լարեր

Նոր սմարթֆոնը ստիպում է Ձեզ անցումային լարեր օգտագործել ականջակալերի համար, բացի այդ՝ զրկում է միաժամանակ այն վերալիցքավորելու և ականջակալներով երաժշտություն լսելու հնարավորությունից։ Համոզված եմ, որ Apple ընկերությունն արդեն ունի այս խնդրի լուծումը, սակայն մարկետինգային լավ քայլ է այդ լուծումը կիրառել հաջորդ մոդելի վրա՝ մշտապես հետաքրքրություն ստեղծելով այս սմարթֆոնների նկատմամբ։ Այդ իսկ պատճառով էլ պետք է ևս մեկ տարի սպասել։

9. Հաջորդ iPhone-ը լինելու է ավելի մուգ օպերացիոն համակարգով

Զարմանալի է, թե ինչու Apple-ը բաց թողեց նոր օպերացիոն համակարգի սև տարբերակը նոր սև սմարթֆոնի հետ ներկայացնելու հնարավորությունը։ Սակայն դա արդեն կարևոր չէ. կարևորն այն է, որ այդ տարբերակը հասանելի կլինի մյուս տարի թողարկվելիք սմարթֆոնի հետ։

10. Բոլոր նորություններն սպասվում են մյուս տարի

Մյուս տարի iPhone-ը դառնում է ուղիղ 10 տարեկան, այդ իսկ պատճառով էլ մյուս տարի սպասվում են մեծ քանակով թարմացումներ, որոնք ոչ միայն օգտակար, այլ նաև չափազանց տպավորիչ կլինեն։ Այդ իսկ պատճառով էլ մենք խորհուրդ ենք տալիս սպասել մինչև մյուս տարի և միանգամից ձեռք բերել Apple ընկերության ողջ ներուժով ստեղծված սմարթֆոն։

 

Աղբյուր՝ ԲլոգՆյուզ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին