▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ իրավունք ունի պետությունն իմ փոխարեն որոշելու, թե ես ինչքան գումար ծախսեմ իմ առողջության վրա

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Առողջապահության նորանշանակ նախարար Լ. Ալթունյանը խոսել է բժշկական ՊԱՐՏԱԴԻՐ ապահովագրություն մտցնելու մասին: Նա համեմատել է մարդու բժշկական ապահովագրությունը ԱՊՊԱ-ի հետ և այդպես փորձել համոզիչ դարձնել իր խոսքը: Բայց այստեղ կա մի մեծ ԲԱՅՑ. ԱՊՊԱ-ի դեպքում ես ապահովագրում եմ ոչ թե իմ, այլ դիմացի վարորդի մեքենայի վնասի փոխհատուցումը, իսկ առողջության ապահովագրության դեպքում ես ապահովագրում եմ ԻՄ առողջությունը:
Այնպես որ փաստարկը տրամաբանական չէ և կապ չունի հարցի հետ: Դա նույնն է, որ մեզ պարտադրեն մեր մեքենաները ԿԱՍԿՈ անենք: Սխալ է, չէ՞:
Դեռ ավելին, մի հարց տամ. ի՞նչ իրավունք ունի պետությունն իմ փոխարեն որոշելու, թե ես ինչքան գումար ծախսեմ իմ առողջության վրա:

ՀՀ- ում չպետք է լինի առողջության պարտադիր ապահովագրություն, դա սխալ բան է յուրաքանչյուր տեսակետից և միջազգային փորձը այստեղ մեջբերել չի կարելի, քանի որ բոլոր այն երկրներում, որոնցում գործում է այդ համակարգը, շարքային քաղաքացիների հաշվին հարստանում են ապահովագրական ընկերությունները և բուժհաստատությունները:

Մովսես Դեմիրճյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին