▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք էր տեսնել, թե ինչպես էր պարում Կասկադը, ծերունին, երիտասարդը, մանչուկը, հայը

Մենք ու մեր մշակույթը

Հիշում եք, չէ՞ Հուլիոս Կեսարի մտքերը հայերի մասին` ‹‹Երբ այդ հայերն իրենց թմբուկների ու եղեգնյա գործիքների հնչյունների ներքո հարվածում են հողին, ավելի շուտ իմ պալատի սյուները փոշեհատիկների կվերածվեն, քան հնարավոր կլինի կանգնեցնել նրանց››: Այս խոսքերի հավաստումը ՄՐՐՈ Հայ Ազգային Երգարվեստի Կենտրոնի կողմից Կազմակերպված ‹‹Գութան›› Հայաստանի Երգի Պարի Ազգագրական Փառատոնում սեպտեմբերի 28-ին հնչած երգն ու պարն էր Կասկադում: Եվ, այնուամենայնիվ, եթե որևէ մեկը կասկածում է Կեսարի խոսքերին, թող ներկա լինի հաջորդ նմանատիպ հայ երգ ու պարին  ու կկսկծա իր կասկածից:  Հավատացեք`Կասկադում հնչած ազգային մեղեդիների, դհոլ-թմբուկների ոգևորիչ, ազդեցիկ դրայվը գերազանցում էր ռոքի վարակիչ, խելահեղ ռիթմերին: Պետք էր տեսնել, թե ինչպես էր պարում Կասկադը, ծերունին, երիտասարդը, մանչուկը, ՀԱՅԸ:

Այո, սա մերն է, իսկապես մերը: ‹‹Ակունք››,‹‹Մասունք››,‹‹Մարաթուկ››,‹‹Գորանի››,    ‹‹Տավրոս››,‹‹Վան››,‹‹Տարոն››,‹‹Ծովակ››,‹‹Սասնա Ծռեր›› ու Ղարաբաղյան Էսքիզներ: Սրանով աշխարհը կհասկանա ու կհարգի մեզ: Իսկ մենք կարող ենք հպարտանալ մեր պապերով, ազգի նվիրյալներով ու Մեծերով:

Շնորհակալություն Մրոյին ու բոլոր-բոլոր կազմակերպիչներին ու աջակիցներին:

Երվանդ Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին