▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թե ինչու են կրճատվել Ադրբեջանի ռազմական ծախսերը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Ինչպես հայտնում եn ադրբեջանական լրատվամիջոցները, երկրի Նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է  Պաշտպանության նախախարությանը հատկացնել մեկ միլիարդ դոլլարի չափով գումար՝ռազմական ծախսերը հոգալու համար։ Սա նախատեսված է 2017 թվականի բյուջեով։ Արտառոց ոչինչ չէր լինի, այս իրողության մեջ, եթե օրինակ համեմատության համար չարձանագրեինք, որ անցյալ տարիների ընթացքում, իսկ ավելի կոնկրետ անցյալ տարի, Ադրբեջանը իր պաշտպանական ծախսերը ամրացնելու համար ծախսել էր հինգ միլիարդ դոլլար։

Թե ինչով է այս ամենը պայմանավորված,դժվար չէ կռահել։ Խնդիրը նրանում է,որ Ադրբեջանում վերջին տարվ ամեջ կտրուկ ընկել են նավթի գներն ու կրճատվել են երկրի պետական ծախսերը։ Բավականին հետաքրքիր է դառնում ,թե ինչպիսին կլինի այս երկրի քաղաքական արտաքին ու ներքին կուրսը՝արդեն բյուջեի պաշտոնական հաստատումից հետո։ Իլհամ Ալիևի վարչակարգը մշտապես միտված է եղել մանավանդ արտաքին քաղաքական հարցերում,հատկապես Լեռնային Ղարաբաղի կարգավորման խնդրում հանդես գալ ռազմատենչ հռետորաբանության տեսանկյունից։

Ոչ վաղ անցյալում,նավթադոլլարներից ստացված եկամուտով Ադրբեջանին հաջողվել էր նորանոր զինտեխնիկայով զինել իր բանակն ու բերել բարձր մարտունակության։ Ինչ-որ իքս պահի,նաև արտաքին աջակցության շնորհիվ Ալիևը սանձազերծեց ապրիլյան քառօրյան։ Թե ինչ եղավ հետո,բոլորին է պարզ,սակայն փաստը է մնում,որ Ադրբեջանի նախագահը դեռ վաղուց էր հասկացել ռազմակն բյուջեի նվազման միտումներն ու պատերազմի սանձազերծումը կապված է հենց այդ ծախսերը կոմպեսացնելուն։ Այսինքն,եթե հաջողվեր արագ բլից կրիկը,Ադրբեջանը կարող էր սեփական հանրությանը բացատրել,թե ինչու այսքան շատ միջոցներ ծախսվեցին բանակի վրա։Սակայն իրադարձությունները ցույց տվեցին,որ այժմ ալիևյան վարչակարգը կանգնելու է շատ լուրջ խնդիրների առաջ։

 
Սրան գումարած պակաս կարևոր խնդիր չէ նաև երկրի ներսում աճման միտումներ գրանցող ընդդիամդիր ալիքը։ Վերջին շաբաթներին,Բաքվի արվարձաններից մեկում ադրբեջանական ընդդիմությունը հանրահավաք էր նախաձեռնել՝ ի դժգոհությունը արտահայտլեու օրեր առաջ երկորւմ կազմակերպված սահամանդրական հանրաքվեին,որտեղ ըստ առաջարկվող պլանի,երկրի նախագահի լիազորությունները երկարացվում էին ևս երկու տարով,դառնալով 5-ից 7 տարի։ Դրան գումարած նաև այն,որ ըստ նոր սահմանադրության՝ երկրի նախագահ կարող է դառնալ հետայսու 18 տարին լրացած յուրաքանչյուր անձ։ Ադրբեջանական մամուլը գրում է,որ այս ամենը միտված է նրան,որ երկրում իշխանությունը աստիճանաբար փոխանցվի Ալիևի կրտսեր որդուն՝ պապի անունը կրող Հյեդարին։
 
ամեն դեպքում,ինչ էլ որ լինի,եթե պաշտոնական թվերով է ռազմակն բյուջեն գումար խնայելու նպատակով կրճատվել մոտավորապես չորս անգամ,ապա կարելի է արդեն վստահաբար ասել,որ Իլհամ Ալիևին գալիք տարում բավականին ծանր օրեր են սպասվում։ Նախ,շարունակում է չլուծված մնալ Ղարաբաղյան հիմնահարցը և հետո գնալով ահագնանում են երկրում,ներքաղաքական լարումները:
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին