▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

6 զինծառայող 10 րոպե ծեծել են հրամանատարին, բայց վնասվածքները ստացել են զինծառայողները

armtimes.com-ը գրում է. Չորս սպայի ցուցմունքների հիման վրա 6 պարտադիր ժամկետային զինծառայող կարող է ազատազրկվել մինչեւ 8 տարի ժամկետով:

Այս մասին ահազանգում են զինծառայողների պաշտպանները: 2016 թվականի մայիսի 16-ին Սյունիքի մարզի ՀՀ ՊՆ N  զորամասերից մեկում զինծառայողներից մեկի ծննդյան օրվա միջադեպը վեր է ածվել մի կաթիլ մեղրի պատմության:

Պարտադիր ժամկետային զինծառայողներ Յուրի Հովհաննիսյանին, Արման Միքայելյանին, Վազգեն Մխեյանին, Արսեն Հակոբյանին, Հարություն Ասատրյանին եւ Հակոբ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայողներ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ծեծել են իրենց նկատմամբ պետ հանդիսացող կապիտան Կարեն Խաչատրյանին:

Այսպես՝ ծննդյան տոնը նշելու ժամանակ, ըստ նախաքննական մարմնի` տղաները ալկոհոլ են օգտագործել, ինչի մասին հրամանատար Խաչատրյանը զեկուցել է զորամասի հրամանատարությանը, տեղի է ունեցել ընդհարում զինծառայողների ու Կարեն Խաչատրյանի միջեւ:

Մեր զրույցում Արման Միքայելյանի եւ Հարություն Ասատրյանի պաշտպան Մարիամ Մկրտչյանը պատմեց, որ վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ հրամանատար Կարեն Խաչատրյանը շարքում սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել զինծառայողներից մեկի հասցեին:

«Ըստ նախաքննական մարմնի, վեց զինծառայողները 10 րոպե բոլորի աչքի առաջ ծեծի են ենթարկել Կարեն Խաչատրյանին: Սակայն իրականությունն այլ է եղել, նրա վնասվածքներն ավելին պետք է լինեին, եթե այդպես լիներ, բայց  նա ստացել է ընդամենը մեկ աչքի կապտուկ: Իսկ իմ պաշտպանյալ Արման Միքայելյանն ավելի շատ վնասվածք է ստացել. նրա մոտ արձանագրվել է քթի կոտրվածք, կրծքավանդակի սալջարդ, որը դատաբժիշկը գնահատել է թեթեւ ծանրության մարմնական վնասվածք, իսկ հրամանատարինը՝ ոչ թեթեւ մարմնական վնասվածքի հատկանիշներ չպարունակող: Իմ պաշտպանյալը 10 օր շարունակ հոսպիտալում է գտնվել, բայց «տուժած» հրամանատարը ոչ մի օր չի գտնվել հոսպիտալում»,- ասաց պաշտպանը:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին