▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահե Թորոսյանը նշանակվել է Ֆրանսիայում Microsoft ընկերության նախագահ

Microsoft ընկերության կորպորատիվ հարցերով փոխնախագահ Վահե Թորոսյանը նշանակվել է «Մայքրոսոֆթ Ֆրանսիա» ընկերության նախագահի պաշտոնում:

Այս մասին տեղեկացնում է Horizon Weekly-ն:

Ֆրանսիայում Microsoft ընկերության տարածած հաղորդագրության համաձայն Վահե Թորոյանը այս տարվա հուլիսի 1-ից կատարել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:
«Ֆրանսիան հետազոտությունների և նորարարության, գիտելիքի և լավագույն ինժեներական ուսուցման երկիրն է, որը հզոր ձեռնարկատիրական էկոհամակարգ ունի: Մեր թիմի հետ միասին մենք կամրապնդեն մեր հաճախորդների և գործընկերների վստահությունն ու կարագացնենք նրանց ներթափանցումը թվային տեխնոլոգիաների աշխարհ», - ընդգծել է Վահե Թորոսյանը:

 Վահե Թորոսյանն անցած տարի  Երևան էր այցելել՝ մասնակցելու  Armtech-2015 8-րդ բարձր տեխնոլոգիական զարգացումներին նվիրված համաժողովին:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին