▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանության պաշտոնյան՝ 10-ամյա դպրոցականին մահացու վրաերթի ենթարկելու դեպքի մասին

«Կայքերից մեկն անդրադարձել է սեպտեմբերի 18-ին մայրաքաղաքի Դավիթաշենի թիվ 6 դպրոցի մոտ տեղի ունեցած վրաերթին, ինչի հետևանքով զոհվել է 10-ամյա աղջնակ։ Հեղինակը շտապել է «խորը» վերլուծություն կատարել, որի արդյունքում եկել է եզրահանգման, որ ՃՈ-ն է թերացել, քանի որ հայտարարել էր, թե մեկ ամիս դպրոցականների անվտանգ երթևեկությունը կապահովի։ Վերլուծություն անելուց առաջ կարող էիք օրացույցին նայել ու տեսնել, որ սեպտեմբերի 18-ը կիրակի է, իսկ շաբաթվա այդ օրը դպրոցներում պարզապես դաս չկա և ՃՈ աշխատակիցները բնականաբար ծառայություն դպրոցների մոտ չեն իրականացնում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին