▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհավորանք ավիատորներ՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի ստեղծման 83-րդ տարեդարձի առիթով

ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանի ուղերձը ՀՀ քաղաքացիական ավիացիայի օրվա կապակցությամբ

 

 

ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի ուղերձը ՀՀ քաղաքացիական ավիացիայի օրվա կապակցությամբ.

 

«Հարգելի ավիատորներ,

 

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ստեղծման 83-րդ տարեդարձի և ձեր մասնագիտական օրվա կապակցությամբ:

 

Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրիդ կատարած աշխատանքը և ներդրումը քաղաքացիական ավիացիայի կայացման գործում: Անմոռանալի է ձեր՝ և՛ Սպիտակի երկրաշարժի ողբերգական օրերին երկրաշարժի հետևանքները վերացնելու աշխատանքներին ներգրավվածությունը, և՛ ղարաբաղյան պատերազմում անգնահատելի մասնակցությունն ու սխրանքները:

 

Շնորհավորելով ևս մեկ անգամ՝ ցանկանում եմ նշել, որ համատեղ ակտիվ աշխատանքի շնորհիվ կկարողանանք շարունակել էլ ավելի մեծ և արժանահավատ քայլերով առաջ շարժվել՝ ապահովելով անվտանգ, բարեկեցիկ, հարմարավետ և մատչելի թռիչքներ:

 

Շնորհակալություն ձեր անձնվեր աշխատանքի համար»:

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին