▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենաշնորհացման դասական օրինակի հետ ենք առնչվում.Ձկնարտադրողները՝ վարչապետին

Ձկնարտադրողները, ովքեր երկար ժամանակ պետական աջակցություն չեն ունեցել, բարձրաձայնված հարցերի  պատասխաններն էլ չեն ստացել, մեծ հույսեր են կապում ՀՀ նոր վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:

«Խնդիրներն ավելի բարդացել են՝  ներքին շուկայի ջախջախված լինելու, արտաքին շուկայում մրցակցությունից դուրս գտնվելու պատճառով, ուստի բոլոր ձկնարտադրողների համար հավասար պայմաններ պետք է ստեղծվեն: Քանի որ մեծ քանակությամբ էլեկտրական էներգիա ենք սպառում, ակնկալում ենք Կառավարության աջակցությունը՝ արտոնություններ սահմանելու առումով»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ ձկնարտադրողների միության նախագահ Արթուր Աթոյանը:

Հայ ձկնարտադրողների միության նախագահը նկատում է՝ այնքան հաճախ են փակվում ձկնաբուծական տնտեսությունները, որ հաշիվն էլ ենք կորցնում.

2013 թվականին ունեցել ենք 234 ձկնաբուծական տնտեսություն, 2014թվականին փակվել է մոտ 25-ը, 2015թ.-ին՝ 77-ը, 2016թ.-ին՝ 32-ը: Եվ, եթե 3-ը բարգավաճել են, ապա սա նշանակում է, որ մենաշնորհացման դասական օրինակի հետ ենք առնչվում:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին