▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի են Հալեպում զոհված հայերի անունները

Հալեպում այսօր առավոտյան տեղի ունեցած ուժգին հրթիռակոծության հետևանքով զոհվել են 4 հայեր, 6-ը վիրավորվել են: Հրթիռակոծությունը տեղի է ունեցել Հալեպի Նոր Գեղի և Վիլլաներ թաղամասերում:

«Գանձասար»-ի փոխանցմամբ, Հալեպի Շտապ օգնության ծառայությունը տեղեկացրել է, որ այսօր Վիլլաներ թաղամասում հրթիռակոծության հետևանքով զոհվել են հայազգի քույր և եղբայր Արման և Մարի Հինտոյեանները, Ծիլա Ճապաղջուրեանը, Յասմիկ Կիրակոսեան-Պէրէճիքլեանը, որի կյանքը բժիշկները չեն կարողացել փրկել։

Աղբյուրը նշում է, որ ծանր վիրավորվել են Գառնիկ Կարապետեանը, Միրէյ Հինտոյեանը, Ծովիկ Գապիքեանը, որոնք ներկայիս վիրահատութեան կ՚ենթարկուին։Թեթև վիրավորումներ են ստացել Պէթի Լախոյեան-Հինտոյեանը, Մովսէս Հինտոյեանը, Նազար Զարմինեանը և Մարի Կարապետեանը:

Մարի Հինտոյեան


Արման Հինտոյեան


Լուսանկարները՝ «Գանձասար»-ի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին