▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաճառքի է հանվել Լ․ Տեր-Պետրոսյանին սպասարկած զրահապատ մեքենան

Dialogakumb.am-ը գրում է. Աճուրդի է հանվել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած զրահապատ մեքենան։ 80-ականների արտադրության W126 թափքով S-դասի Մերսեդեսը վաճառքի է հանվել Կառավարության օպտիմալացման ծրագրերի արդյունքում: 

Նախ ինչու՞ է առնվազն թանգարանային նմուշ հանդիսացող այս մեքենան աճուրդում  հայտնվել կառավարական մեծ ու մանր չինովնիկների տարիներ շարունակ շահագործած ջարդոնների հետ։ Սա դեռ մեծ հարց է,  բայց ուշագրավ  է այն, որ նախագահին սպասարկած մեքենան, առեղծվածային պատճառով օպտիմալացման է հանձնվել ոչ թե նախագահական նստավայրից, այլ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հաշվեկշռից։ (Այս հարցին dialogakumb.am-ը դեռ կանդրադառնա)։ 

Ստացվում է, որ առաջին նախագահին սպասարկած զրահապատը մեկն է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության այն 4 մեքենանաերից, որ նախարարությունը համարել է անպիտան։

Նշենք,  որ  Լ․ Տեր-Պետրոսյանը պաշտոնանկությունից հետո անձամբ է մեքենան փոխանցել նախագահական նստավայր՝  իրեն՝  որպես պաշտոնաթող նախագահին սպասարկած մեքենա։

Տեղեկությունը մեզ հետ զրույցում  հաստատեցին  նաև պաշտոնական օղակում՝  առանց լրացուցիչ մեկնաբանությունների։

ggg

Հիշեցնենք, նախքան վարչապետի հրաժարականը, կառավարության նիստերից մեկի ժամանակ աշխատակազմի ղեկավար -նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց․ «Կրճատվելու է 797 մեքենա»։ Առաջին հայացքից մեծ ոգևորություն առաջացրած այս հայտարարությունը,  թվում էր՝  կստիպի պաշտոնյաներին սթափվել և  հրաժարվել իրենց հսկայական կարողության մեջ աննշան տեղ զբաղեցնող այդ շքեղ և բարձրակարգ մեքենաներից,  որն ինչ որ չափով բյուջե կվերադարձներ պետական ապարատից դուրս գրված հսկայական գումարները։ Մինչդեռ իրականությունը այլ բան է փաստում։

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին