▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանը կատարում է քայլեր, որոնք բխում են Հայաստանի շահերից

Կարծում եմ այս պահին Էրդողանը կատարում է քայլեր, որոնք բացառապես բխում են Հայաստանի շահերից :
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական ​​կուսակցության (ԺՀԿ) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով վերջերս 1923թ.-ին ստորագրած Լոզանի պայմանագիրը համարել է Թուրքիայի համար խայտառակություն : Նշեմ, որ ըստ այդ պայմանագրի Թուրքիան պարտավորվում է հավատարիմ մնալ տարանցիկ փոխադրումների ազատության վերաբերյալ Բարսելոնի կանոնակարգին , ինչպես նաև Էգեյան ծովում որոշ կղզիներ դուրս են մնում Թուրքիայի ազդեցությունից : Սակայն այստեղ կա մեկ այլ նրբություն : Շատերը կարծում են, որ Լոզանի պայմանագիրն էր, որ չեղյալ համարեց Սևրի պայմանագիրը: Քըլըչդարօղլուն իր քննադական խոսքում հենց Սևվրի պայմանագիրն է հիշատակում, Էրդողանին հարցնելով, թե արդյոք նա չի սասանում Թուրքիայի հանրապետության հիմքերը :

Կարեն Հովհաննիսյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին