▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցի անչափահասները հնարավորություն ունեն գրավեն Արցախը

Ադրբեջանցի անչափահասները հնարավորություն ունեն գրավեն Արցախը.

Վերջերս Բաքվում տեղի ունեցած ռազմական ինչ-որ ADEX ցուցադրության ժամանակ տարբեր տեսակի զինվորական տեխնիկաների հետ մեր ոչ բարով ու խերով հարևանները ցուցադրել են համակարգչային խաղ, որը մեկին մեկ կրկնորինակում է բոլորիս կողմից շատ սիրված Medal of Honer խաղը, ուղղակի սրա սցենարը գրված է Արցախի համար ու խաղացողը պետք է ազատագրի Շուշին հայ զինվորներից:

Խաղի գովազդային տեսանյութն եմ դիտել ու հենց սկզբի վարկյաններին խաղի մեջ ցուցադրվում է ադրբեջանական բանակի թույլ ու ահաբեկիչ լինելու փաստը, քանի որ խաղի մեջ հերոսը մեջքով կանգնած հայ զինվորին հետևից հարվածում է՝ առանց զենքի ուղղակի ինչ-որ գործիքով /հավանական է, որ դա ադրբեջանական թիվ մեկ զենք կացինն է/: Հա համաձայն եմ մանրուք է խաղի համար, բայց դե իրենց բանակից հեռու չի նման գործողությունները, այնպես որ տվյալ խաղը ստեղծողները շատ լավ բնութագրել են իրենց բանակը:

Խաղը կարող է հետաքրքրել միայն անչափահասներին, քանի որ իր էությամբ շատ ֆանտազիայի ժանրից է, դժվար Արցախյան պատերազմ տեսած կամ վերջին շրջանում Ադրբեջանի բանակում ծառայած տղաներին հետաքրքրի այդ խաղը: Դե անչափահասների գլուխն էլ հեքիաթներով կլցնեն նմանատիպ խաղերով , հետո կտանեն դիրքեր ու քոռ գյուլի բաժին կդարձնեն, որ տարբեր միջազգային կազմակերպությունների մոտ լացեն, թե ՝ հայերը սպանում են մեզ:

Բայց այս ամենը մի կողմ դնենք, պատկերացրեք տարբեր երկրների զինված ուժերի ներկայացուցիչներ, անգամ պաշտպանության նախարարների մակարդակով, ներկա են եղել այդ ցուցահանդեսին ու նրանց՝ զինվորական տեխնիկաների կողքին, ներկայացնում են համակարգչային խաղ: Դե այդքանից հետո արի ու այդ երկրի բանակին լուրջ վերաբերվի, որ բանակի մարտունակությունը փորձում է բարձրացնի խաղերի միջոցով: Այդպես լավ չի , թող են Տամագոչիներից սկսեն բաժանել զինվորներին:

Աշոտ Ասատրյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին