▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում վերաթաղել են հայ ժողովրդի դահիճ Էնվերի եղբորը՝ Նուրի փաշային

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Թուրքիայում վերաթաղել են հայ ժողովրդի դահիճ Էնվերի եղբորը՝ Նուրի փաշային, ում գլխավորությամբ Գանձակից մինչեւ Բաքու ընկած շրջաններում օսմանյան զորքերն ու Կովկասի թաթարների զինված ստորաբաժանումները 1918 թ. ամռան-աշնան ամիսներին բնաջնջել են շուրջ 100 հազար հայերի /միայն Բաքվում ու շրջակայքում զոհերի թիվը հասել է 30.000-ի/: Ի դեպ, նա Ադրբեջանում համարվում է ազգային հերոս, որը «կոտորածներից» փրկել է Բաքվի մահմեդական բնակչությանը...

Բաքվի հայերի կոտորածների հիմնական կազմակերպիչ Նուրի փաշան պատերազմից հետո Բաքվի հայերի հարստությունը յուրացնելով՝ դառնում է մեծահարուստ գործարար ու արդյունաբերող, Ստամբուլում զենքի ու զինամթերքի գործարան է հիմնում: 1949թ. մարտին գործարանն ուժեղ պայթյունի հետևանքով փուլ է գալիս, Նուրին մնում է փլատակների տակ:

Ստորեւ՝ ադրբեջանական մամուլը Նուրի փաշայի վերաթաղման մասին:

Հայե՛ր, գիտե՞ք, որ ֆեյսբուքյան էջ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին