▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտասովոր մարդը՝ Հալեպում. նա տեր է կանգնում լքված կատուներին ու անօգնականներին

Արևելքը գրում է.BBC-ն անդրադարձել է Սիրիայի պատերազմի հետևանքով լքված կատուների խնամքով զբաղվող Մուհամեդ Ալաա Ջալիլին, որ ամեն օր կերակրում է փողոցում հայտնված հարյուրավոր կատուների: Նա ասում է, որ տերերը թողել են կենդանիներին ու գնացել, իսկ մի մասն էլ պարզապես նրանց խնամելու հնարավորություն չի ունեցել և լքել է:

Սիրիացի մի աղջնակ նույնպես իր սիրելի կատուն վստահել է Մուհամեդ Ալաա Ջալիլին և տեղափոխվել Թուրքիա, նա ամեն օր կատվի լուսանկարներն է սպասում Մուհամեդից, որը սիրով նկարում և ուղարկում է:  

 

 

 

 

Բայց Մուհամեդ Ալաա Ջալիլը միայն կենդանիների սիրահար չէ: Հալեպում արաբ երիտասարդը հայտնի է իբրև թեժ կետերում հայտնվող, վիրավորներին տեղափոխող, ծերերին ու երեխաներին օգնող և արտասովոր իրավիճակներում աշխատող: Նա չի լքել իր ծննդավայրը և պատրաստ է մինչև վերջ մնալ այնտեղ: 


 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին