▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք Երևանում. բնակարանում հայտնաբերվել է 30-ամյա կնոջ կախված դի

shamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Արշակունյաց 51 շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են կախված կնոջ դի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կախված կինը հանդիսանում էր 30-ամյա Անի Սարգսյանը։

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի հետ զրույցում հարևաններն ասում էին, որ 2 ամիս առաջ էլ կախվելու միջոցով ինքնասպան է եղել նրա ընտրյալը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին