▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնասպան եղած աղջկա ընկերն ամիսներ առաջ նույնպես ինքնասպան է եղել. մանրամասներ

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր, Արշակունյաց 51 շենքի բնակարաններից մեկի բնակչուհի 30-ամյա Անի Սարգսյանն ինքնասպան է եղել: Նրան լոգարանում կախված վիճակում մայրն է հայտնաբերել:

News.am-ի տեղեկություններով` ինքնասպանություն գործելու պահին աղջիկը տանը մենակ չի եղել, նրա եղբայրը տան հյուրասենյակում է եղել, իսկ մայրը մի քանի րոպեով դուրս է եկել տնից ու շուտ վերադարձել:

Հարևանները պատմել են նաև, որ Անին մասնագիտությամբ դեղագործ է եղել՝ կրթված եւ համեստ աղջիկ, նա երկար ժամանակ մի տղայի հետ է ընկերություն արել, որը  մի քանի ամիս առաջ նույնպես ինքնասպանություն է գործել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին