▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան Սիրիա ներխուժումից ի վեր այսօր տվել է թերևս ամենաշատ մարդկային և զինտեխնիկայի կորուստ

Թուրքիան Սիրիա ներխուժումից ի վեր, թերևս այսօր տվել է ամենաշատ մարդկային և զինտեխնիկայի կորուստ: Այսօր Թուրքիայի և Սիրիայի հետ սահմանին , դեռևս անհայտ զինված խմաբորումների կողմից հարձակման է ենթարկվել թուրքական ռազմական ավտոշարասյունը : Թուրքական ռազմական ավտոշարասյունը թուրք-սիրիական Ջեյլանփինար սահմանային անցակետով անցել է դեպի Սիրիա և ուղղություն վերցերլ դեպի Թել Հալաֆ սիրիական բնակավայր : Ռազմական ավտոշարասյունը սիրիական կողմում ենթարկվել է հրթիռային հարձակման, որի հետևանքով ոչնչացվել է զինվորներ տեղափոխող վեց բեռնատար, երեք մարդատար ամենագնաց, կցորդներով տեղափոխվող հինգ տանկ, ինչպես նաև երեք բեռնատար, որոնք տեղափոխելիս են եղել պայթուցիկ նյութեր : Մարդկային զոհերի թիվն անցնում է 50-ը : Թուրքիայի գլխավոր շտաբը հաստատել է ավտոշարասյան վրա հարձակումը, սակայն վնասների և մարդկային կորուստների մասին լռում են:

Կարեն Հովհաննիսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին