▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդկանց վարկաբեկելուց առաջ կարելի է մի քիչ մտածել

Մի քանի խոսք համազգեստի մասին, այսօր "Հրապարակի" "բացահայտման" մասին: 
1. Նախ և առաջ բամբակի և այլ նյութերի հարաբերակցությունը չի նշանակում, որ համազգեստը ավելի վատ որակի է դարձել: Այդ նյութերը գերակշռում են աշխարհի բոլոր բանակների դաշտային համազգեստներում: Այդ նյութերը ապահովում են անհրաժեշտ ամրություն: Բամբակը լավ բան է, սակայն ունի իր թերությունները:
2. Այդ որոշումը կայացվել և իրագործվել է, ոչ թե նոր այլ արդեն մի քանի տարի է, եթե անգամ որևէ մեկը նոր է նման համազգեստ ստացել, իսկ անցած տարի այլ է եղել, ապա դա ուղղակի պահեստներում եղած հին համազգեստ է եղել, որի մեջ բամբակը ավելի շատ է եղել: 
Այսինքն դա գեներալ Մովսես Հակոբյանի հետ որևէ կապ չունի: 
3. Մեր համազգեստի կտորը ձեռք է բերվում այնպիսի ընկերությունից, որը կտոր է մատակարարում տասնյակ երկրների բանակներին:

Հ.Գ. Ի տարբերություն "բացահայտումներ" անողների մենք էլ ենք կրում այդ համազգեստները և մեր կաշվի վրա գիտենք, որակն ու անորակը: Ձեր մոտեցումները վաղուց են հայտնի և դրանք որևէ մեկին էլ չեն զարմացնում: Սակայն մարդկանց վարկաբեկելուց առաջ կարելի է մի քիչ մտածել: Համապատասխան վարչությունը ձեր նամակին կպատասխանի ավելի մանրամասն, սակայն քանի որ դուք չհամբերեցիք և հրապարակեցիք ձեր "հանճարեղ" հայտնագործությունը, ստիպված եմ մարդկանց իրազեկել:
Չնայած ինչ սպասել մարդկանցից, որոնք գրում են.

"Մինչեւ Մովսես Հակոբյանի՝ հայկական բանակ տեղափոխվելը":

Արծրուն Հովհաննիսյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին