▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երրորդմասցի Լյովիկի հայրը պահանջում է մահապատժի ենթարկել Գաստիկին, Ծըգլին եւ Տլեին

armtimes.com-ը գրում է. 2015 թվականի մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ սպանված Լեւոն Ղազարյանի (Երրորդմասցի Լյովիկ) հայրը՝ Միհրան Ղազարյանը, մահապատիժ է պահանջում Գաստիկի, Ծըգլի եւ Տլեի համար:

Այսօր մեր զրույցում նման հայտարարություն արեց ինքը՝ Ղազարյանը: Մեր հարցին ի պատասխան նա ասաց, որ պատրաստվում է դիմել ՀՀ Ազգային ժողով, որպեսզի երեք ամբաստանյալների դեպքում մահապատժի վերաբերյալ որոշում ընդունվի. «Ես պահանջում եմ պատժել ամենախստագույն ձեւով՝մահվան դիմաց՝ մահ, կյանքի դիմաց՝ կյանք: Դա ազգի փրկությունը կլինի: Եթե մահապատիժ չլինի, ապա պետք է առնվազն ցմահ ազատազրկում կիրառվի երեքի նկատմամբ: Ինչո՞ւ մեզ մոտ էլեկտրական աթոռ չի կիրառվում »,- ասաց Երրորդմասցի Լյովիկի հայրը: Նա լուրջ բացթողում համարեց այն, որ կարեւոր վկաների ներկայությունը դատարանում ապահովել այդպես էլ չհաջողվեց: «Որոշ վկաների ներկայությունը անհրաժեշտություն էր, բայց նրանք դատարան չներկայացան, հակառակ սրան հարցաքննվեցին այն վկաները, որոնք ըստ էության գործի համար արժեք չէին ներկայացնում: Մնացած մասով գտնում եմ, որ դատական ընթացքը ճիշտ է գնում»,-ասաց Միհրան Ղազարյանը:

Շարունակությունը՝ սկզնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին