▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո°վ պետք է պատասխան տա այսօր մահացած աղջնակի ընտանիքին

Գագիկ Սուրենյանը մի քանի օր է առավոտից երեկո բարձրաձայնում է, որ ցիկլոն է մոտենալու, ձյուն է տեղալու, բայց մեր պաշտոնյաներին դա չի հետաքրքրում, նրանք թերևս ձնեմարդ պատրաստել ու ձնագնդի խաղալ գիտեն: Ճանշին, մարզպետարաններ, Տրանսպորտի նախարարություն, Ճանապարհային ոստիկանություն ո°վ պետք է պատասխան տա այսօր մահացած աղջնակի ընտանիքին, ինչո°ւ պետք է ճանապարհը նորմալ չվերահսկվեր, ինչու պետք է միջպետական ճանապարհը չմաքրվեր, լավ, որ ասեմ պատահական էր ձյունը էլի հա, բայց նորից եմ կրկնում պետհիդրոմետը մի քանի օր է ասում է այդ մասին: Չե°մ հասկանում այդքան դժվար է աշխատելը, չեք կարողանում գործ անել ձեր աթոռները թողեք ուրիշիններին, նրան ով պատասխանատվության զգացում կունենա: Ցավակցում եմ մահացող գեղեցկուհու ընտանիքին, վիրավորներին շուտափույթ ապաքինում:

Էդգար Խաչատրյան 

 

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 08.30-ի սահմաններում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. Երեւան-Սեւան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են «Օպել» մակնիշի եւ Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով մահացել է մեկ, վիրավորվել՝ 9 մարդ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին