▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ-ից ՀՀ «Солнцепёк» համակարգերի առաքման ֆոնին ադրբեջանցիները նոր թափով են տարածում Ուշակովի միտքը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Ռուսաստանից Հայաստան մոտ օրերս ТОС-1А «Солнцепёк» համակարգերի առաքման մասին այսօր տարածված տեղեկատվության ֆոնի վրա ադրբեջանական մամուլում և փորձագիտական շրջանակներում նոր թափով է տարածվել ՌԴ նախագահի խորհրդական Յ. Ուշակովի` լրագրողներին հայտնած այն միտքը, որ Հայաստանին «Իսկանդեր» հրթիռների մատակարարումը չպետք է անակնկալ լինի Ադրբեջանի համար, քանի որ Ռուսաստանը Հայաստանի ռազմական դաշնակիցն է, և այդ դաշինքի շրջանակներում էլ Հայաստանին տրամադրվում է անհրաժեշտ սպառազինությունը: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ Ադրբեջանում եղել են վերլուծաբաններ և քաղաքական գործիչներ, որոնց երևակայությունը հասել է այնտեղ, որ Ռուսաստանից Հայաստան մատակարարվող սպառազինության նոր խմբաքանակը համարել են խայծ` Ադրբեջանին նոր զինատեսակների գնումների մեջ ներքաշելու և դրանով ՌԴ դատարկվող բյուջեն լցնելու համար: Մեկն էլ կողքից կարդացող լինի, կիմանա` Ադրբեջանի բյուջեն ֆինանսական հոսքերի առատությունից «պայթում է» ու դարձել է «նախանձի առարկա» Ռուսաստանի համար:

Արտյոմ Տոնոյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին